
DAAD տեղեկատվական կենտրոնը Երևանում հանդիսանում է Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության (DAAD) պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և մեկը թվով 56 տեղեկատվական կենտրոններից ամբողջ աշխարհում:
Մենք՝ DAAD ներկայացուցիչներս Հայաստանում
- Տեղեկացնում ենք Հայաստանի ուսանողներին, բուհավարտներին և հետազոտողներին Գերմանիայում ուսանելու և հետազոտելու, ինչպես նաև դրամաշնորհներ ստանալու հնարավորությունների մասին
- Տրամադրում ենք խորհրդատվություն DAAD և այլ գերմանական դրամաշնորհային կազմակերպությունների դիմորդներին
- Աջակցում ենք Հայաստանում գտնվող գերմանացի կրթաթոշակակիրներին, դասավանդողներին և տրամադրում ենք տեղեկատվություն Հայաստանի բուհերի և կրթական համակարգի վերաբերյալ
- Աջակցում և տրամադրում ենք խորհրդատվություն այն հայաստանյան համալսարաններին, որոնք ցանկանում են համագործակցություն հաստատել գերմանական համալսարանների հետ, ինչպես նաև ծանոթացնում ենք գերմանական ակադեմիական լանդշաֆտին

Մենք միշտ պատրաստ ենք աջակցել Ձեզ

Մերի Նավասարդյան, ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի ավագ խորհրդատու (info@daad.am)

Շուշան Թադևոսյան, ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի խորհրդատու (info@daad.am)
Անգելա Ներենց, DAAD դասախոս, Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան (nerenz@daad.am)
Հավելյալ տեղեկատվություն
Մենք այստեղ ենք Ձեզ համար
Խորհրդատվության ժամերը՝
Երկ. 15:00 - 18:00
Երք. 10:00 - 12:00
Չրք. 15:00 - 18:00
Հնգ. 10:00 - 12:00
Հեռախոսային խորհրդատվության ժամեր՝
Երկ. 13:30 - 15:00
Երք. 12:00 - 13:00
Չրք. 13:30 - 15:00
Հնգ. 12:00 - 13:00