Գերմանիան առաջարկում է օտարերկրացի ասպիրանտներին, հայցորդներին և գիտնականներին հետազոտության հիանալի հնարավորություններ: Համալսարանները, պետական և մասնավոր արտահամալսարանական հաստատությունները, ինչպես նաև գիտության ոլորտը ֆինանսավորող կազմակերպությունները, ինչպիսիք են, օրինակ, Գերմանական հետազոտական ընկերությունը (DFG) և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD), օժանդակում են գիտնականներին կրթաթոշակներ և աշխատատեղեր գտնելու հարցում: Միջազգային հետազոտողներն ունեն մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ փոքր ու միջին ձեռնարկություններում և արդյունաբերության այն ոլորտներում, որտեղ զբաղվում են ինտենսիվ հետազոտությամբ: Շատ ձեռնարկություններ սերտորեն համագործակցում են համալսարանների և գիտահետազոտական հաստատությունների հետ կիրառական գիտությունների ոլորտում կատարվող հետազոտությունների և զարգացման շուրջ:
Հավելյալ տեղեկատվություն
Մենք այստեղ ենք Ձեզ համար
Խորհրդատվության ժամերը՝
Երկ. 15:00 - 18:00
Երք. 10:00 - 12:00
Չրք. 15:00 - 18:00
Հնգ. 10:00 - 12:00
Հեռախոսային խորհրդատվության ժամեր՝
Երկ. 13:30 - 15:00
Երք. 12:00 - 13:00
Չրք. 13:30 - 15:00
Հնգ. 12:00 - 13:00